Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Դպրոցականի առողջությունը. 10 պատվիրան
Առաջին անգամ` առաջին դասարան. դա միայն տոն չէ, այլև մեծ սթրես: Նախադպրոցականին հատուկ անհոգությունը, խաղով լի օրը փոխարինվում է պահանջներով, պարտականություններով ու սահմանափակումներով:
Հիմա երեխան ամեն օր պետք է դպրոց հաճախի, պարբերաբար ու լարված աշխատի, հետևի օրակարգին, զանազան օրենքների ու կանոնների, պահանջներ կատարի: Բժիշկները նշում են, որ առաջին քառորդի վերջում շատ երեխաներ նիհարում են, բողոքում գլխացավից ու դառնում քմահաճ:
Ճիշտ է, որ տարրական դասարանի երեխան պառկի քնելու ժամը 21-ին: Հակառակ դեպքում երեխայի օրգանիզմը լիարժեք չի վերականգնվում ու, հետևաբար, նոր լուրջ ծանրաբեռնվածությանը չի դիմանում: Այս օղակում երեխայի նորմալ զարգացման համար հանգիստը միակ նախապայմանը չէ: Կարևոր է նաև ճիշտ ու առողջ սնունդը: Երեխայի օրաբաժնում պետք է պարտադիր 400գ միրգ ու բանջարեղեն լինի, ինչպես նաև կաթ ու կաթնամթերք: Երեխայի նորմալ աճի համար պարտադիր են միսը (ամեն տեսակի), ձուկն ու ձուն: Ցանկալի է օգտագործել յոդացված աղ: Հոգեբանները թախանձագին խնդրում են ծնողներին` երբեք ձեր երեխայի արդյունքները մի համեմատեք ավելի հաջողակ երեխաների ձեռքբերումների հետ: Ավելի լավ կլինի ընդհանրապես չհամեմատել ինչ-որ մեկի հետ: Հիշեք ձեր մանկությունը:
10 պատվիրան մայրիկների ու հայրիկներ համար
1. Սկսեք «մոռանալ», որ ձեր երեխան փոքր է: Տանը նրան իր ուժերի ներածին չափով գործի դրեք: Ու, որ կարևոր է, մի կարգադրեք, արեք դա մեղմորեն, ասենք. «Այնքան մեծացել ես, որ նույնիսկ կարելի է քեզ վստահել այս գործը» (փոշին մաքրել կամ էլ` ափսե լվանալ):
2. Որոշակիացրեք ձեր հետաքրքրությունների շրջանակը. դրանք կարող են լինել ճանաչողական (սիրելի մուլտֆիլմեր, հեքիաթներ, խաղեր ) և կենցաղային (ընտանեկան հոգսերի քննարկումներ): Մասնակցեք ձեր երեխաների սիրած զբաղմունքներին կամ էլ պարզապես ոչ թե նրանց «կողքին» եղեք, այլ նրանց «հետ»: Դրա համար բավարար է, ասենք, միասին ֆիլմ դիտելը կամ խաղալը: Երեխայի հետ զրուցեք նրան հուզող հարցերի շուրջ: Շփվեք նրա հետ, դրա պակասն ընտանեկան դաստիարակության գլխավոր արատներից մեկն է:
3. Երեխային մասնակից դարձրեք ընտանիքի տնտեսական խնդիրներին: Սովորեցրեք համեմատել գները, կողմնորոշվել ընտանեկան բյուջեում (ասենք, դրամ տվեք երեխային պաղպաղակի համար` համեմատելով դրա գինը այլ մթերքի գնի հետ): Միասին խանութում գնումներ կատարեք:
4. Մի խրատեք ու, առավել ևս, մի նախատեք ուրիշների ներկայությամբ: Հարգեք ձեր երեխայի զգացմունքներն ու կարծիքը: Նույնիսկ ուսուցչի դիտողությանը պատասխանեք. «Շնորհակալություն, մենք տանն այդ հարցը կքննարկենք»: Հիշեք հայտնի մանկավարժական օրենքը` վստահել, վատը չհամարել, հավատալ հաջողությանն ու ունակությանը («դու կարող ես, ես քեզ հավատում եմ» խրախուսական խոսքերով):
5. Սովորեցրեք երեխային պատմել իր խնդիրների մասին: Միասին քննարկեք վիճահարույց իրավիճակները, որոնք առաջացել են տարեկիցների շրջանում կամ մեծահասակների հետ: Անկեղծորեն հետաքրքրվեք նրա կարծիքով, միայն այդ կերպ կարող եք կյանքի նկատմամբ ճիշտ վերաբերմունք ձևավորել: Փորձեք իրավիճակն օբյեկտիվորեն գնահատել. միշտ ձեր երեխան իրավացի, իսկ ուրիշները ` սխալ դիրքորոշումը ճիշտ չէ:
6. Հաճախակի զրուցեք երեխայի հետ: Խոսքի զարգացումը նաև լավ սովորելու գրավականն է: Եթե գնացել եք թատրոն, թող պատմի տեսածը, տպավորությունները: Նրան ուշի-ուշով լսեք, հարցեր տվեք, որպեսզի երեխան հասկանա, որ դա իրոք ձեզ հետաքրքիր է: Միասին ֆանտաստիկ պատմություններ հորինեք իրերի , առարկաների, բնության երևույթների վերաբերյալ: Ձեր երեխան պետք է կարողանա հորինել ու ստեղծագործել:
7. Պատասխանեք երեխայի յուրաքանչյուր հարցին: Միայն այդ դեպքում երեխաների ճանաչողական հետաքրքրությունը չի մարի: Հաճախակի դիմեք նաև տեղեկատու գրքերին (ասենք` բառարաններ ու հանրագիտարաններ): Սովորեցրեք նրանց ինքնուրույն օգտվել դրանցից, ոչ թե սպասել, թե դուք ինչպես կբացատրեք իր հարցը:
8. Փորձեք գոնե մեկ-մեկ աշխարհին նայել նրա աչքերով: Աշխարհին ուրիշի աչքերով նայելը փոխըմբռնման հիմքն է: Իսկ դա նշանակում է` երեխայի անհատականության հետ հաշվի նստել, հասկացնել, որ մարդիկ տարբեր են լինում և իրավունք ունեն տարբեր լինելու:
9. Հաճախակի գովեք ու հիացեք ձեր բալիկով: Նրա բողոքներին ի պատասխան հաճախ ասացեք, որ «ամեն ինչ կլինի, պարզապես պետք է փորձել»: Ինքներդ էլ հավատացեք, որ ձեր երեխան ամեն ինչ կարող է, պարզապես պետք է նրան օգնել: Խրախուսեք խոսքով, ժպիտով, քնքշանքով, ոչ թե բավարարվեք նոր իր կամ քաղցրավենիք գնելով:
10. Ձեր երեխաների հետ հարաբերություններն արգելքների վրա չպիտի հենվեն: Համաձայնեք, որ դրանք միշտ չէ, որ ճիշտ են լինում: Բացատրեք, որ ձեր պահանջները հիմնավորված են, եթե հնարավոր է, առաջարկեք այլընտրանքային տարբերակ: Երեխայի հանդեպ հարգալից վերաբերմունք ձևավորեք ձեր մեջ` հիմա և ապագայում: Ձեր պահանջները ձևակերպելիս երբեք մի առաջնորդվեք «եթե»-ով: Երեխան շուտ է յուրացնում «դու` ինձ, ես` քեզ» դիրքորոշումը:
05.09.2011 Կարդացեք նաև
Այս հարցի պատասխանը կախված է բազմաթիվ գործոններից, ուստի հնարավոր չէ որոշել այն տարիքը, երբ երեխային պետք է թույլ տալ միայնակ խաղալ դրսում: Հաշվի առեք հետևյալ...
14.05.2025
Մոր և նոր աշխարհ եկած մանկիկի կապը շատ ամուր է հատկապես կյանքի առաջին ամիսներին: Մոր լավ տրամադրությունը նպաստում է երեխայի ամուր առողջությանը...
19.10.2023
Ծնող լինելը մեծ պատասխանատվություն է: Կենդանություն տալով փոքրիկ մարդկային էակին՝ դուք նաև պարտավոր եք նրանց մեջ սերմանել բարոյականության զգացում և համոզված լինել, որ նրանք մեծանում են խելամիտ և ճշտապահ չափահասներ...
06.04.2021
Աշխարհում տարեց-տարի ավելանում է մանկական հանցագործությունների, թմրամոլության և ինքնասպանությունների թիվը, մեծանում է այն երեխաների թիվը, որոնք միտում ունեն դևիանտ վարքի կամ արդեն ցուցաբերել են...
02.02.2021
Բժշկական տեսանկյունից ո՞ր տարիքից կարելի է սկսել սեռական հարաբերությունները: Արդյո՞ք կուսության վաղ կորստի վտանգ գոյություն ունի: Արդյո՞ք սեռական ժուժկալությունը վնասակար է...
09.01.2019
Իտալացի մեծանուն մանկավարժ Մարիա Մոնտեսորին այն չորս մանկավարժներից մեկն է, ով, ըստ ՅՈՒՆԵՍԿՈ-ի, մեծ ներդրում է ունեցել XX դարի մանկավարժական մտածողության ձևերի հաստատման հարցում...
03.12.2018
Սեռական հասունացմանը վերաբերող առավել հաճախ մտահոգող հարցերին պատասխանում է Արաբկիր բժշկական համալիր- Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ, դեռահասային բժիշկ, դեռահասային...
22.10.2018
Հայտնի է, որ օտար լեզվի յուրացումը մեծ ջանքեր և ժամանակ է պահանջում: Սակայն երեխան լիարժեք տիրապետում է օտար լեզվին երկու-երեք տարվա ընթացքում` առանց որևիցէ ջանքեր գործադրելու...
22.11.2016
Հոգեբանները հետազոտություն են անցկացրել երեխաների դաստիարակությանը վերաբերող տարածված լեգենդների ոլորտում: Նրանք առանձնացրել են մի շարք պնդումներ, որոնք ծնողները սխալմամբ համարում են ճիշտ...
20.09.2016
Zdravoe.com կայքի փոխանցմամբ՝ հիպերխնամակալությունը չափազանց վատ է անդրադառնում երեխաների զարգացման վրա և վտանգավոր է մտահոգ հայրերի ու մայրերի համար...
07.07.2016
Սա երևի կերակրող մայրերին ամենաշատ հուզող հարցերից է: Այն գնալով ավելի հրատապ է դառնում երեխայի մեծանալուն զուգահեռ, քանի որ շատ երեխաներ սկսում են գիշերն ավելի հաճախ...
27.04.2016
Հայաստանը զարգացող տնտեսություն ունեցող երկրների շարքում է: Շատ ընտանիքների համար օրվա հացի փող վաստակելը խնդիր է: Մարդիկ այնքան մտահոգված են իրենց վաղվա ապրուստի համար, որ երեխաների դաստիարակության...
25.02.2016
Ես հասկանում եմ, որ նա պետք է իմանա, որ ոչ բոլոր մարդիկ են արդար, ոչ բոլորն են անկեղծ: Բայց սովորեցրեք նրան, որ եթե կա սրիկա, կա նաև հերոս, եթե կա եսասեր քաղաքական գործիչ, կա նաև նվիրյալ առաջնորդ: Սովորեցրեք նրան այն, որ եթե կա...
04.12.2015
Բոլոր երեխաներն էլ սիրում են նկարել, բայց ոչ բոլորն են կարողանում: Շատ կարևոր է այդ շրջանում օգնել երեխային: Այդ նպատակով AdMe.ru-ն ներկայացնում է նկարներ, որոնց շնորհիվ կարելի է փուլ առ փուլ արտանկարել...
12.10.2015
Գիտնականները հայտնել են երեխաներին քնից առաջ կարդալու համար իդեալական հեքիաթի «բաղադրատոմսը». հեքիաթը տեւում է ուղիղ 8 րոպե ու 36 վարկյան, ու այնտեղ կա վիշապ, արքայադուստր, կախարդ ու փերի...
08.09.2015
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYy4JAWY' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ